Տարածաշրջանային

Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է լուծվի համաձայն միջազգային իրավունքի. Վլադիմիր Պուտին

1 րոպեի ընթերցում

Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է լուծվի համաձայն միջազգային իրավունքի. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կարեւոր երկիր է Հայաստանի համար, եւ խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորումը, Իրանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների նորմալացումը Հայաստանը դրական է գնահատում: Այս մասին այսօր ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հավելեց, որ Մոսկվան շատ է կարեւորում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ժնեւյան համաձայնագիրը: «Դա բարդագույն հարց է, որը պետք է լուծվի միջազգային իրավունքի համաձայն: Մենք որոշակի նպատակներ ունենք, որոնք ցանկանում ենք իրականացնել Իրանում, մասնավորապես, բարելավել երկաթգծի աշխատանքը: Սրանք նպատակներ են, որոնք կարող են դառնալ իրականություն: Մենք ցանկանում ենք վերականգնել այն ամբողջ կորցրածը` հիմնվելով այն ժառանգության վրա, որը ստացել ենք նախնիներից եւ որը շատ լավ եւ արդյունավետ գործում էր ԽՍՀՄ տարիներին»:

Նոյեմբերի 20-ին Ժնևում մեկնարկեց Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը, որի արդյունքներով, նոյեմբերի 23-ին համաձայնագիր ստորագրվեց, ինչը կողմերը գնահատում էին խնդրի կարգավորման ուղղությամբ առաջընթաց քայլ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում