Միջազգային

Սիրիան պաշտոնապես հայտարարել է ժնևյան համաժողովին մասնակցելու մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիան պաշտոնապես հայտարարել է ժնևյան համաժողովին մասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից «Ժնև-2» համաժողովի անցկացման օրը որոշելու քայլը և պատրաստ է համաժողովին ուղարկել պաշտոնական պատվիրակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարության մեջ նաև նշվել է, որ սիրիական պատվիրակությունը միջազգային համաժողովին կմասնակցի ոչ թե իշխանությունը փոխանցելու, այլ քաղաքական կարգավորման նպատակով: Սիրիան հուսով է, որ միջազգային համաժողովի ընթացքում միջոցներ կձեռնարկվեն երկրում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում:

Ավելի վաղ, նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել էր, որ ժնևյան համաժողովը տեղի կունենա 2014թ.-ի հունվարի 22–ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում