Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում նոյեմբերի 26-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տեղեկություններով, 15 մարդ զոհվել է, ևս 35-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, պայթյունը տեղի է ունեցել Սոմարիա ավտոկայանի մոտ, որտեղից ուղևորները մեկնում են Բեյրութ: Նմանատիպ պայթյուն տեղի էր ունեցել նաև նախորդ ամսվա ընթացքում:

Բացի այդ, հրասանդ է ընկել է Դամասկոսի Բաղդադ փողոցում, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ հրասանդն ընկել է բնակելի շինություններից մեկի վրա: Բացի այդ, երկու հրասանդներ ընկել են Բրզե թաղամասի բնակելի տների վրա, որոնց հետևանքով 17 մարդ վիրավորվել է:

Լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ զինյալները սկսել են նահանջել Դամասկոսի Յարմուք ճամբարից, որտեղ պաղեստինցի փախստականներ են բնակվում: Սիրիական բանակը սկսել է ռմբակոծել Դամասկոսի Կալամուն շրջանի գյուղերը: Արդյունքում` զինյալները լուրջ կորուստներ են կրել:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում 2.5 տարվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը: Այդ թվում` մինչև 2013թ.-ի նոյեմբերի 14-ը զոհվել է 65 հայ: Զոհերից 46-ը գրանցվել է Հալեպում, 16-ը՝ Դամասկոսում, 2-ը՝ Ղամիշլիում և 1-ը՝ Լաթաքիայում:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում