Մշակույթ

Իոսիֆ Կոբզոնը Ծիծեռնակաբերդում մասնակցել է «Իմ Հայաստան» երգի տեսահոլովակի նկարահանմանը

1 րոպեի ընթերցում

Իոսիֆ Կոբզոնը Ծիծեռնակաբերդում մասնակցել է «Իմ Հայաստան» երգի տեսահոլովակի նկարահանմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ ԿոբզոնըԾիծեռնակաբերդի հուշահամալիրում` Հայոց ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ, մասնակցել է «Իմ Հայաստան» նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյբուքյան էջից:

Իոսիֆ Դավիդովիչ Կոբզոնըխորհրդային և ռուսական բարիտոն,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր: Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, որտեղ դասավանդում է 1984 թվականից։ Նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում համերգներ է ունեցել աշխարհի 100 երկրում, բազմիցս համերգներ տվելԵրևանում: Ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի և Խուլիո Իգլեսիասի հետ:

Իր ծննդյան 75-ամյակին Կոբզոնը «Ես սիրում եմ քեզ, կյանք» խորագրով բարեգործական համերգ է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որից ստացված հասույթը տրամադրվել Գյումրիի երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռբերմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում