Միջազգային

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպի ու Դամասկոսի մի քանի գյուղերի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպի ու Դամասկոսի մի քանի գյուղերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը հսկողություն են հաստատել Հալեպի Դուեյրինա գյուղում՝ ոչնչացնելով զինյալների պատկանող վերջին թաքստոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել, չեզոքացվել են նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքեր և զինատեսակներ: Զինյալները լուրջ կորուստներ են կրել Հալեպի կենտրոնական բանտի շրջակայքում, ինչպես նաև Մանսուրա, Զուբդիա, Զարբա, Քաֆր Հարա, Մաարա ալ Աթիկա, Խան ալ Ասլ, Բուսթան ալ Կասր, Հիլան, Շեյխ Նաջար գյուղերում: Սիրիական բանակին հաջողվել է հսկողություն տակ առնել նաև Հոմսի Մահսա ագարակը:

Պայքարը զինյալների դեմ շարունակվում է Դամասկոսի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում: Սահլ և Ջարաջիր գյուղերում «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել:

Դամասկոսի մերձակայքում գտնվող Դարիա քաղաքում 20 զինյալներ են սպանվել, որոնց մեծամասնությունը Չեչնիայի քաղաքացիներ են եղել:

Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել` նաև Դամասկոսի Կաարա գյուղում հսկողություն հաստատելով: Այնտեղ ոչնչացվել են զինայլների բոլոր թաքստոցները, և տարածքը հայտարարվել է անվտանգ:

«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ Հալեպում երեք ուղղություններով թեժ մարտեր են ընթաանում: Բախումային թեժ շրջաններ են բանակի 80-րդ շտաբի մերձակայքը, ինչպես նաև Թել աշ Շեյխ Յուսուֆ շրջանը:

Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների ընթացքում զոհվել է շուրջ 120 հազար մարդ, այդ թվում՝ տասնյակ հայեր: Միլիոնավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում