Միջազգային

Ռուսաստանը Սիրիայի ընդդիմությանը հրավիրել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Սիրիայի ընդդիմությանը հրավիրել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Սիրիայի ընդդիմությանը հրավիրել է Մոսկվա` բանակցությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Լավրովի նպատակն է նպաստել Սիրիայի ընդդիմության պատվիրակություն կազմմանը, որը կմասնակցի «Ժնև-2» համաժողովին: Նախարարը նաև նշել է, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան այժմ ուսումնասիրում է Ռուսաստանի հրավերը:

Սիրիայի կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: Սիրիայի պատվիրակության կազմում ընդգրված են Արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը, նախագահ Բաշար ալ Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը: Նախատեսված է հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներ Գենադի Գատիլովի և Միխայիլ Բոգդանովի հետ: Կողմերը միմյանց հետ կքքնարկեն «Ժնև-2» միջազգային համաժողովի անցկացման վերաբերյալ հարցեր, որի նպատակն է հասնել սիրիական ճգնաժամի լուծմանը: Բացի այդ, կշոշափվեն հարցեր մարդասիրական իրավիճակի, ինչպես նաև սիրիական քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում