Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է «Ժնև-2» համաժողովն անցկացնել դեկտեմբերի կեսերին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է «Ժնև-2» համաժողովն անցկացնել դեկտեմբերի կեսերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ակնկալում է «Ժնև-2» միջազգային համաժողովը անցկացնել դեկտեմբեր ամսվա կեսերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Պան Կի Մունը նշել է Լիտվա կատարած իր այցելության ընթացքում լրագրողներին տված հարցազրուցում: Նա նաև ավելացրել է, որ դեռ չի կարող կոնկրետ նշել համաժողովի անցկացման օրվա մասին: Գլխավոր քարտուղարի խոսքով` համաժողովի անցկացման օրը հնարավոր է հայտնի դառնա նոյեմբերի վերջին ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Իբրահիմիի և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև կայանալիք հանդիպման ժամանակ: Պան Կի Մունը պարզաբանել է, որ եռակողմ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին:

Իր հերթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 18-ին նշել է, որ անհրաժեշտ է միջազգային համաժողովն անցկացնել մինչև տարեվերջ, եթե նույնիսկ իդեալական պայմաններ դրա համար չլինեն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-24-ին: Այնուհետև լրատավամիջոցները տեղեկացրել էին, որ այն կկայանա դեկտեմբերի 12-ին, լուրը, սակայն, հերքվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում