Հայաստանի դեղարտադրողները նպատակ ունեն բրենդ դարձնել հայ գիտնականների հայտնագործած դեղերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի դեղագործներն առաջարկում են ոլորտի զարգացման խթանող ուժը` նոր տեսակի դեղերի արտադրությունը, դարձնել առաջնային նպատակներից մեկը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։ Նա վստահություն հայտնեց, որ կան նոր գաղափարներ և մեծ ցանկություն` նպատակն իրագործելու համար։«Տարիներ շարունակ մեր գիտնականներն ունեցել են մտահղացումներ, որոնք կյանքի չեն կոչվել։ Դեղերն ունեն յուրահատուկ հատկություն։ Եթե դու հայտնագործում ես ինչ-որ դեղամիջոց և չես կազմակերպում դրա արտադրությունը, ապա այն ժամանակի ընթացքում հնանում է և կորցնում իր նշանակությունը։ Հետագայում այդ հայտնագործությունը կարող են ձևափոխված տարբերակով առաջարկել այլ գիտնականներ: Հետևաբար, անհրաժեշտ է արագ գործել։ Այժմ մեր նպատակն է մոտակա տարիներին ստեղծել հայկական բրենդի դեղամիջոցներ»,- ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով՝ հայրենական դեղարտադրությունն ավելի ճանաչելի դառնալու խնդիր ունի։ Հայկական դեղագործական ընկերությունները արտադրում են ավելի քան 300 անվանում դեղ, այն դեպքում, երբ Հայաստանում գրանցված է շուրջ 3500 անվանում դեղ։ «Դեղագործությունն ունի ոչ միայն բիզնես, այլ նաև ստրատեգիկ նշանակություն։ Այժմ տեղական արտադրության դեղամիջոցները ապահովում են մեր պահանջների միայն 10 տոկոսը, սակայն մեզ ապահովված զգալու համար անհրաժեշտ է այդ թիվը հասցնել առնվազն 20-22 տոկոսի»,- ասաց նա։

Հայաստանից 2013 թ. առաջին կիսամյակում արտահանվել է մոտ 877 տոննա դեղ՝ 3 մլն դոլար ընդհանուր արժեքով: Ըստ մաքսային վիճակագրության՝ սա չի ներառում բամբակները, վիրակապերն ու չկշռածրարած դեղերը, որոնց արտահանման ծավալներն այնքան էլ մեծ չեն:

Արտադրանքի արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Բելառուսը։ 2013 թ. առաջին կիսամյակում դեպի Վրաստան արտահանումը կազմել է 683 տոննա՝ 1,23 մլն դոլար մաքսային արժեքով (արտահանման 41 տոկոսը): Վրաստան հիմնականում արտահանվում են տարբեր տեսակի լուծույթներ:

Հայկական դեղերի հաջորդ խոշոր ներկրողը Ուզբեկստանն է՝ 523 հազար դոլարի չափով (Հայաստանից արտահանման 16,6 տոկոսը):Մեծ քանակությամբ հայկական դեղեր ներկրում են նաև Ռուսաստանը (518 հազար դոլար), Ղրղզստանը (293 հազար դոլար), Մոլդովան (90 հազար դոլար):Հայաստանում գործում է լիցենզավորված 17 դեղարտադրող, 178 ներմուծող, 20 մեծածախ կազմակերպություն, 800 դեղատուն, 4 դեղատնային ցանց։ Բացի դրանից, Հայաստանում գործում են դեղագործական բազմաթիվ ուսումնական հաստատություններ և լաբորատորիաներ։ Ընդհանուր առմամբ, դեղագործության ոլորտում ստեղծվել է մոտ 5000 աշխատատեղ։

Հայերեն English Русский

Թուրքիան աջակցում է Նեթանյահուին և նրա շրջապատին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին. Նուման Քուրթուլմուշ

Իրանը պատրաստ է քննարկելու ԱԷՄԳ-ի մուտքը միջուկային օբյեկտներ միայն պատժամիջոցների վերացումից հետո

Անկարան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

ՀՀ ԱԳ փոխնախարարը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Լավրովը հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ ՌԴ-ի շփումների և Փարիզից ու Լոնդոնից բանագնացների ժամանման մասին

Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԱԷՄԳ-ի մասնագետները վաղ թե ուշ տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. Գրոսի

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը

Առաջիկայում ուժի մեջ կմտնեն միացման պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ իրավակարգավորումները

Ձորագյուղի Շողագավանքի գերեզմանոցում պահպանվել է հեթանոսական ֆալլոսի քանդակ