Սաուդյան Արաբիան 300 միլիոն դոլար է փոխանցել Սիրիայի ընդդիմադիր կոալիցիային
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինյալներին աջակցող Սաուդյան Արաբիան հերթական անգամ խոշոր գումարն է տրամադրել զինված խմբավորումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, գումարն ուղարկվել է ձևավորվող անցումային կառավարությանն օժանդակելու պատրվակով: Գումարի չափը կազմում է 300 միլիոն դոլար: Չի բացառվում, որ փոխանցված գումարը հայտնվի «Ալ Քաիդա»-ի հետ կապված զինված խմբավորումների ձեռքում:
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Ստամբուլում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո որոշում է կայացրել մասնակցել ժնևյան միջազգային համաժողովին, պայմանով, որ ստեղծվի անցումային կառավարություն:
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է անցումային կառավարություն ստեղծելու մասին, որը ղեկավարելու է Ահմադ Տաաման: