Միջազգային

Դամասկոսի մի քանի շրջաններում ռումբեր են ընկել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի մի քանի շրջաններում ռումբեր են ընկել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում հրասանդներ ընկնելու հետևանքով 16 մարդ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռումբերն ընկել են Զաբլատանի թաղամասի և Բաղդադ փողոցի վրա: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ երկու հրասանդներ ընկել են Դաուար Շալալի շրջանում, որի հետևանքով տասը քաղաքացիներ են վիրավորվել: Մեկ այլ ռումբ ընկել է Բաղդադ փողոցում գտնվող Կարմիր Մահիկի հիվանդանոցի մոտ, որի հետևանքով վեց մարդ է վիրավորվել:

Սիրիայի կառավարական ուժերը նոյեմբերի 12-ին Հոմսի որոշ թաղամասերում և գյուղերում զինյալների թաքստոցներ և նրանց պատկանող զենքերով լի երկու մեքենաներ են ոչնչացրել: Բախումները տեղի են ունեցել Մազին ալ Բակար, Ղանտու, Արկաբ գյուղերում, որտեղ մեծ թվով զինյալներ են սպանվել: Զինյալները լուրջ կորուստներ են կրել Հոմսի Ջուրա աշ Շեյխ և Բաբ Հուդ թաղամասերում:

Լաթաքիայի շրջանում տեղի ունեցած բախումների արդյունքում` սպանվել են «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորման տասնյակ զինյալներ: Սպանվածների թվում եղել է թուրք զինյալ:

Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների ընթացքում զոհվել է շուրջ 120 հազար մարդ, այդ թվում՝ տասնյակ հայեր: Միլիոնավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում