Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ակնկալում է ժնևյան համաժողովն անցկացնել մինչև տարեվորջ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ակնկալում է ժնևյան համաժողովն անցկացնել մինչև տարեվորջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հաստատել է, որ միջազգային կազմակերպությունը շարունակում է աշխատանքներ տանել այն ուղղությամբ, որ «Ժնև-2» համաժողովն տեղի ունենա մինչև տարեվերջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Պան Կի Մունը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայում՝ ավելացնելով, որ Սիրիայում տիրող իրավիճակը շարունակում է մեծ սպառնալիք ներկայացնել աշխարհի խաղաղության և կայունության համար: Նա նաև նշել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատել սիրիական երեք կողմերի հետ, որպեսզի հակամարտությունը լուծվի քաղաքական ճանապարհով:

Ավելի վաղ նշվում էր, որ միջազգային համաժողովը կանցկացվի նոյեմբերի 23-24-ին: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ կմասնակցի համաժողովին անցումային կառավարություն ստեղծելու պայմանով:

-0-/77/

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում