Միջազգային

ԱՄՆ-ի պետքարտուղարը ողջունել է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի միջազգային համաժողովին մասնակցելու որոշումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պետքարտուղարը ողջունել է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի միջազգային համաժողովին մասնակցելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի որոշումը «Ժնև-2» միջազգային համաժողովին մասնակցելու վերաբերյալ մեծ քայլ է դեպի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նոյեմբերի 11-ին Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկեր շեյխ Աբդ Ալլահ բն Զայիդ ալ Նահյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նա նաև ավելացրել է, որ ընդդիմության որոշումը կարևոր քայլ էր, չնայած որ համաձայնության մեջ որոշակի նախապայմաններ կան, ինչը հակասում էր այն պայմանավորվածությանը, որ համաժողովին պետք է ներկայանալ առանց նախապայմանների: Քերիի խոսքով՝ համաժողովը սիրիական ճգնաժամի լուծման լավագույն ճանապարհն է և միակ ուղին է արյունահեղությունը դադարեցնելու համար:

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան նոյեմբերի 11-ի վաղ առավոտյան հայտարարել էր, որ Սիրիայի ընդդիմությունը, որին աջակցում է Արևմուտքը, համաձայնել է մասնակցել Ժնևում կայանալիք խաղաղ բանակցություններին: Կոալիցիան իր մասնակցության համար պայմաններ է առաջադրել այն մասին, որ նախագահ Բաշար ալ Ասադը չպետք է մասնակցություն ունենա Սիրիայի ապագային: Կոալիցիայի անդամները հաստատել են, որ անհրաժեշտ է թույլատրություն ստանալ, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները հասնեն գրաված շրջաններ և ազատ արձակեն քաղբանտարկյալներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում