Սիրիական պատերազմի վնասները գերազանցել են 103 միլիարդ դոլարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում 2011թ.-ի մարտի 15-ից մինչև այսօր շարունակվող հակամարտության վնասների չափը գերազանցել է 103 միլիարդ դոլարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այդ տեղեկությունները հրապարակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մերձավորարևելյան հարցերով զբաղվող գերագույն հանձնակատարը: Տեղեկություններ կան նաև, որ գործազուրկ սիրիացիների թիվը կազմում է 2.33 միլիոն: Բացի այդ, ընթացող պատերազմի պատճառով Սիրիայի բնակչությունը կրճատվել է 8 տոկոսով:

Ավելի վաղ հրապարակված ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ սիրիական հակամարտության զոհ է դարձել ավելի քան 120 հազար մարդ, որոնց թվում՝ մի քանի տասնյակ հայեր: Իրենց բնակավայրերը լքած սիրիացիների թիվը գերազանցել է 6 միլիոնը:

Հայերեն Русский

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի