Միջազգային

Փորձագետներին մնացել է այցելել Սիրիայում քիմիական զենքի մեկ պահեստ

1 րոպեի ընթերցում

Փորձագետներին մնացել է այցելել Սիրիայում քիմիական զենքի մեկ պահեստ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում մնացել է քիմիական զենքի մեկ պահեստ, որտեղ չեն եղել փորձագետները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտնել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետները՝ ավելացնելով, որ պահեստներից մեկը ուսումնասիրել են տեսախցիկի օգնությամբ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայում երկու պահեստներ չափազանց վտանգավոր վայրերում են, որտեղ թեժ մարտեր են ընթանում: Այժմ փորձագետներին մնացել է ուսումնասիրել մեկ այդպիսի վայր:

ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համակարգող Սիգրիդ Քաագը նշել է, որ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցում առաջնթաց կա:

Տեղեկություններ չեն հաղորդվում, թե կոնկրետ որ վայրն են այցելել փորձագետները: Ավելի վաղ լրատվամիջոցները նշել էին, որ փորձագետները չեն կարողանում մուտք գործել սիրիական քիմիական զենքի 23 պահեստներից 2-ը, որոնցից մեկը գտնվում է Հալեպի Սաֆիրա գյուղում: Այն արդեն մեկ շաբաթ է` ազատագրվել է զինյալներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում