Հասարակական

Երևան-Մոսկվա ինքնաթիռը մի կերպ է խույս տվել բախումից

2 րոպեի ընթերցում

Երևան-Մոսկվա ինքնաթիռը մի կերպ է խույս տվել բախումից

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տրանսաէրո» ընկերության Boeing ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնելիս է եղել Երևան-Մոսկվա չվերթը, ՌԴ մայրաքաղաքի վրայով թռչելիս մի կերպ է կարողացել խույս տալ Արխանգելսկից ժամանող ինքնաթիռի հետ բախումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Lifenews-ը, որպեսզի խուսափեն աղետից` օդաչուները ինքնաթիռն անցկացրել են ՌԴ մայրաքաղաքի վրայով, ինչն արգելված է: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին:

Երևանից թռչող ինքնաթիռն առայժմ չպարզված հանգամանքներում շեղել է ուղղությունը և հայտնվել մեկ այլ Boeing-ի ուղու վրա: Ընդ որում՝ երկու ինքնաթիռները նույն՝ 600 մետր բարձրության վրա են եղել: Ինքնաթիռները միմյանց են մոտեցել յուրաքանչյուր րոպեն մեկ, քանի դեռ նրանց մինչև հեռավորությունը չի կազմել 2,5 կմ: «Հաշվի առնելով ինքնաթիռների արագությունը` տարածությունը հնարավոր էր հաղթահարել մի քանի րոպեում: Սակայն այդ ժամանակ կարգավարական կետից Արխանգելսկի ինքնաթիռի հրամանատարին ցուցում է տրվել բարձրանալ մինչև 900 մետր, իսկ Երևանից թռչող Boeing-ի օդաչուին՝ արագ փոխել ուղղությունը դեպի ձախ»,- ասել է գործակալության աղբյուրը:

Մոտ ժամանակներս տեղի ունեցածի վերաբերյալ կհավաքվեն անհրաժեշտ նյութեր և կհանձնվեն «Ռոստրանսնադզոր»-ի ուսումնասիրմանը: Միաժամանակ, «Տրանսաէրո» ավիաընկերությունում հերքում են Boeing-ի և այլ ինքնաթիռի միջև վտանգավոր մոտեցումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում