Միջազգային

Սիրիայի զինված ուժերը հսկողություն են հաստատել Դամասկոսի մի քանի գյուղերում

1 րոպեի ընթերցում

Սիրիայի զինված ուժերը հսկողություն են հաստատել Դամասկոսի մի քանի գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը նոյեմբերի 7-ին համապարփակ հսկողություն են հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Մեծ Սաբինա, Փոքր Սաբինա և Ղազալ գյուղերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինված ուժերը ոչնչացրել են զինյալների վերջին թաքստոցները: Ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ զինված ուժերին հաջողվել է կանխել զինված խմբավորումների մուտքը Բրզե թաղամաս: Տեղի ուենցած բախումների հետևանքով սպանվել է դրանց անդամների մեծ մասը:

Բախումներ են տեղի ունեցել նաև Դամասկոսի Քասուա գյուղում, որտեղ զինյալները պայթյուն են իրականացրել: Պայթյունի հետևանքով երկու սիրիացիներ են զոհվել: Բացի այդ, մեկ քաղաքացի զոհվել է Քասուա գյուղի Դաուար Դեր Ալի շրջանում իրականացված պայթյունի հետևանքով:

Ավելի վաղ պայթյուն էր տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական Հիջազ հրապարակում, որի հետևանքով ութ քաղաքացիներ էին զոհվել և վիրավորվել ավելի քան 5 տասնյակ մարդ:

Ոչ պաշտոնական տեղեկություններով` Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների զոհ է դարձել 120 հազար սիրիացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում