Միջազգային

Ավելի քան 400 զինյալներ լքել են Սիրիայի ընդդիմության շարքերը

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 400 զինյալներ լքել են Սիրիայի ընդդիմության շարքերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում «Լոուա Դարա ալ Ասիմա» խմբավորման անդամները լքել են ընդդիմության շարքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի քան 400 զինյալներ միացել են սիրիական բանակին: Զինյալների շարքերը նոսրացել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի Դեր ալ Ասաֆիր շրջանում:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի կառավարական ուժերը նոյեմբերի 4-ի առավոտվանից ռմբակոծում են Դարաայի թաղամասերը և մերձակա գյուղերը, ինչպես նաև Դեր Զորի այն շրջանները, որտեղ հսկողություն են հաստատել ընդդիմադիրները:

Վերջին շրջանում Սիրիայի կառավարական ուժերը զգալի հաջողություններ են գրանցել զինյալների դեմ պայքարում, մասնավորապես, Հալեպում: Արդեն իսկ Սաֆիրա և Ազիզիա գյուղերը մաքրվել են զինյալներից և հայտարարվել անվտանգ: Բացի այդ, Լաթաքիայի մոտակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող թաքստոցները, առգրավվել զենքերը:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում 2011թ.-ի մարտից սկսված հակակառավարական շարժումների հետևանքով զոհվել է 120 հազար մարդ, այդ թվում` մի քանի տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում