Միջազգային

Հոմսում տեղի ունեցած պայթյունի զոհերի կեսը երեխաներ են

1 րոպեի ընթերցում

Հոմսում տեղի ունեցած պայթյունի զոհերի կեսը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի Թաբանիա գյուղում նոյեմբերի 4-ի առավոտյան ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6 և վիրավորվել 10 մարդ: Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` վեց զոհերից երեքը երեխաներ են և մեկը կին, իսկ վիրավորների թիվը հասնում է 20-ի: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը գտնվում էր ականապատ մեքենայում: Այժմ բախումները Հոմս գյուղում փոքր-ինչ հանդարտվել են, դրան հակառակ` Սիրիայի հարավում, մասնավորապես, Դարաայում՝ Հորդանանի սահմանի մերձակայքում, արյունալի բախումներ են ընթանում սիրիական բանակի և զինված ընդդիմության միջև:

Մայրաքաղաք Դամասկոսի հարավային և արևելյան շրջաններում ևս շարունակում է պայքարը զինյալների դեմ:

Սիրիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 3-ին հարված են հասցրել Լաթաքիայի մերձակայքում գտնվող ահաբեկչական խմբավորման շտաբին, որի հետևանքով ավելի քան 3 տասնյակ զինյալներ են սպանվել:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում 2011թ.-ի մարտից սկսված հակակառավարական շարժումների հետևանքով զոհվել է 120 հազար մարդ, այդ թվում` մի քանի տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում