Հակամարտության ընթացքում Սիրիայի արդյունաբերությունը 2,2 մլրդ դոլարի վնաս է կրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր երկրի տնտեսության արդյունաբերական ճյուղը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին լիբանանյան Daily Star-ին հայտնել է Սիրիայի արդյունաբերության նախարար Քամալեդին Թոհմեն։ «Ինդուստրիալ հատվածի վնասը սիրիական ճգնաժամից մինչ հոկտեմբեր կազմել են 336 մլրդ սիրիական ֆունտ (2,2 մլրդ ԱՄՆ դոլար)»,- նշել է Թոհմեն։
Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ ցուցանիշը չի արտացոլում այն վնասները, որոնք Սիրիայի իշխանությունները կրել են ապստամբների կողմից վերահսկվող տարածքներում։
Կարդացեք հոդվածը` Русский