Հասարակական

Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում ավարտվել են համատարած հոսանքազրկման հետեւանքների վերացման աշխատաքները և վերականգնվել է էլեկտրաէներգայիմատակարարումը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։ Նա նշեց, որ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներն ամբողջությամբ լուծվել են, և օրվա ընթացքում անջատումներ չեն լինի։

Նոյեմբերի 2-ի առավոտյան` ժամը 10.00-10.30-ի սահմաններում, զանգվածային հասանքազրկում է տեղի ունեցել հանրապետության որոշ հատվածներում և մայրաքաղաքում։ Հոսանքազրկման պատճառը Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն էր։ էլեկտրաէներգիայի մատակարարումը հանրապետության որոշ հատվածներում ավելի վաղ վերականգնվել էր, իսկ մյուս հատվածներում աշխատանքներ էին տարվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում