Միջազգային

Սիրիական բանակը Հալեպի Սաֆիրա գյուղը մաքրել է զինյալներից

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Հալեպի Սաֆիրա գյուղը մաքրել է զինյալներից

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը նոյեմբերի 1-ին ավարտել են Հալեպի Սաֆիրա գյուղի ազատագրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սաֆիրան ամբողջովին ազատվել է զինյալներից: Այն այժմ սիրիական բանակի հսկողության տակ է:

Զինյալների շարքերում տագնապ է առաջացել: Գյուղում առկա էին քիմիական զենքի սարքավորումներ, և թեժ մարտերի պատճառով փորձագետներին չի հաջողվել այցելել այնտեղ:

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը հայտարարել է, որ Սիրիայում 2011թ.-ի մարտից սկսված բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է 120 հազարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում