Միջազգային

Հալեպի Սաֆիրա գյուղում սիրիական բանակը հաջողություններ է գրանցել

2 րոպեի ընթերցում

Հալեպի Սաֆիրա գյուղում սիրիական բանակը հաջողություններ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի զինյալները հոկտեմբերի 31-ին տեղեկացրել են, որ ուժգին պայթյուն է որոտացել Համայի Անդալուս թաղամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինյալները, սակայն, չեն պարզաբանել, թե ինչ բնույթի պայթյուն է տեղի ունեցել, և արդյոք պայթյունի հետևանքով մարդկային զոհեր են եղել: Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ զինված ընդդիմության անդամները հարձակվել են Համայի հյուսիսում գտնվող Ջումլա գյուղի վրա՝ փորձելով հսկողություն հաստատել այնտեղ: Միևնույն ժամանակ, սիրիական բանակը հաստատվել է Քաֆրզիթա, ալ Լատամանա, Կաստուն շրջաներում:

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Սիրիայի բանակի և զինված խմբավորումների միջև գիշերվանից թեժ մարտեր են ընթանում Հալեպի Ռաշիդին և Քարամ ալ Կասր թաղամասերում: Բախումների ընթացքում զինված ընդդիմությունը ականներ է նետել Հալեպի մի քանի թաղամասերի վրա. վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Սիրիայի զինված ուժերը հաջողություններ է գրանցել Հալեպի Սաֆիրա գյուղում: Զինյալների շարքերում տագնապ է առաջացել: Գյուղում առկա են քիմիական զենքի սարքավորումներ, և թեժ մարտերի պատճառով փորձագետներին չի հաջողվել այցելել այդտեղ:

Բախումները զինյալների դեմ շարունակվում են նաև Լաթաքիայի գյուղերում, որտեղ մեծ թվով զինյալներ են սպանվել: Սպանված զինյալների թվում եղել են լիբանանցիներ, իրաքցիներ, սաուդացիներ: Աքու, Ռաբիա և Զեյթունիա գյուղերում ոչնչացվել են զինյալների թաքստոցները:

ՄԱԿ-ի տվյալներով` 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում