Միջազգային

Սիրիայում ռազմաբազայի ոչնչացման լուրը չի համապատասխանում իրականությանը

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ռազմաբազայի ոչնչացման լուրը չի համապատասխանում իրականությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հատուկ ծառայությունները հերքել են տեղեկությունն այն մասին, որ Լաթաքիայի մերձակայքում ռազմաբազա է ոչնչացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, հատուկ ծառայության աշխատակիցը նշել է, որ տարածված լուրը չի համապատասպանում իրականությանը, այն կեղծ է և սադրանք:

Ավելի վաղ լիբանանյան լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 31-ի գիշերը իսրայելական վեց ինքնաթիռներ, անցնելով լիբանանյան տարածքով, Միջերկրական ծովի կողմից հարված էն հասցրել սիրիական նավահանգստային Լաթաքիա քաղաքին: Իսրայելի իշխանությունները, սակայն, չէին արձագանքել տեղի ունեցածին:

Սիրիական ընդդիմադիր աղբյուները ևս տեղեկացրել են, որ ուժգին պայթյուն էր որոտացել Սանուբերի շրջանում: Աղբյուրների տեղեկացմամբ` ռմբակոծության հետևում կանգնած է Իսրայելը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ռմբակոծությունը մեծ նյութական վնասների պատճառ էր դարձել, սակայն մարդկային վնասներ չէին գրանցվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում