Գևորգ Ղազարյանը կարող է փոխել ակումբը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖուտբոլիՀայաստանի ազգային հավաքականի և Կարագանդայի «Շախտյոր»-ի (Ղազախստան) անդամ Գևորգ Ղազարյանը ձմռանը կարող է տեղափոխվել այլ ակումբ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sports.kz կայքը, կիսապաշտպանը ձմռանը կարող է համալրել ղազախական մեկ այլ ակումբի`«Կայրաթ»-ի շարքերը: Նրան այդ թիմի կազմում ցանկանում է տեսնել «Կայրաթ»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամն ղազախական «Շախտյոր» տեղափոխվեց ուկրաինական «Մետալուրգ»-ից: