Զինյալները Դեր Զորի շրջանում առևանգել են Սիրիայի խորհրդարանի պատգամավորի և այրել գյուղի տները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեր Զորի շրջանում հոկտեմբերի 29-ին զինված խմբավորումների կողմից առևանգվել է Սիրիայի խորհրդարանի անդամ, ինչպես նաև Բուսրայա ցեղի շեյխ Ֆիյադ ան Նասերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, առևանգելուց հետո զինյալները համացանցում տեղադրել են տեսանյութ, որտեղ երևում է առևանգված Ֆիյադ ան Նասերը: Վերջինս 71 տղամարդկանց հետ առևանգվել է Շամատիա գյուղում «Ահրար աշ Շամ» և «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորումների կողմից:

Տեղեկություններ կան, որ երկու օր շարունակ բախումներ են տեղի ունեցել «Ահրար աշ Շամ» խմբավորման և Շամատիա գյուղի` Ասադի կողմնակիցների միջև: Ընդդիմադիրները նաև տեղեկացրել են, որ այրել են գյուղի շուրջ 25 տներ: Բախումների հետևանքով երկու կողմերն էլ լուրջ կորուստներ են կրել:

Ականատեսների խոսքով` զինյալները գերի են վերցրել առաջին իսկ պատահած բնակիչներին, այդ թվում՝ կանանց և երեխաների, և պահանջել են շեյխից հանձնվել ի փրկություն գերի վերցրած մարդկանց: Բացի Ֆիյադ ան Նասերից, նրանք գերի են վերցրել շեյխի եղբայրներին և նրատասնյակից ավելի բարեկամներին:

Դեռ տեղեկություններ չկան նրանց գտնվելու վայրի մասին:

Հայերեն Русский

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի