Միջազգային

Լախդար Իբրահիմին հերքել է Բաշար ալ Ասադի վերաբերյալ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը

2 րոպեի ընթերցում

Լախդար Իբրահիմին հերքել է Բաշար ալ Ասադի վերաբերյալ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Իբրահիմին հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը Բաշար ալ Ասադի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա ավելացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վերաբերյալ իր խոսքը սխալ է մեկնաբանվել:Ավելի վաղ լրատվամիջոցները տարածել էին, որ Լախդար Իբրահիմաին նշել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարող է իր ներդրումն ունենալ Սիրիայում նոր հանրապետության կառուցման մեջ` առանց անձամբ երկիրը ղեկավարելու:

Իբրահիմն նշել է, որ չի հրաժարվում իր խոսքերից՝ ընդգծելով, որ պատրաստվում է ժնևյան միջազգային համաժողովին, որին պետք է մասնակցեն սիրիական հակամարտության բոլոր կողմերը: Նրա խոսքով` համաժողովին պետք է ներկայանալ առանց նախապայմանների, և այս հանդիպման արդյունքում պետք է երևա Սիրիայում անցումային շրջանի պատկերը:

Արդեն հայտնի է, որ Լախդար Իբրահիմին հոկտեմբերի 30-ին կհանդիպի Բաշար ալ Ասադի հետ: Նա արդեն իսկ հանդիպում է ունեցել ընդդիմության ներկայացուցիչների հետ, սակայն այդ մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Լախդար Իբրահիմին հոկտեմբերի 28-ին, մերձավորարևելյան երկրներ կատարած իր այցելությունների շրջանակներիում մեկնել է Դամասկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում