Տարածաշրջանային

Իլհամ Ալիևը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԵՄ և Ադրբեջանի միջև համագործակցության վերաբերյալ: ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր:

Միաժամանակ Լեֆորը շնորհավորել է Ալևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում