Սպորտ

Աշխարհի և օլիմպիադաների չեմպիոններին դժվար է խաղալ Եվրոպայի առաջնությունում. Վլադիմիր Հակոբյան

5 րոպեի ընթերցում

Աշխարհի և օլիմպիադաների չեմպիոններին դժվար է խաղալ Եվրոպայի առաջնությունում. Վլադիմիր Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային աշխարհը պատրաստվում է տարեվերջյա երեք խոշոր իրադարձությունների` Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնությունների ու Անանդ-Կարսլեն աշխարհի չեմպիոնի մրցավեճին: Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է առաջիկա մրցաշարերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաքականի ամենաավագ անդամ Վլադիմիր Հակոբյանը վստահեցնում է` թեեւ դժվար է լինելու, բայց մեր թիմը միշտ պայքարում է լավագույնի համար:

-Պարոն Հակոբյան, մի հարց կա, որ բոլորին հուզում և հետաքրքրում է այսօր, ո՞րն է պատճառը, որ 1999 թվականից հետո մեր տղամարդկանց հավաքականը Եվրոպայի չեմպիոն չի դարձել:

-Անշուշտ, վերջին օլիմպիադաներում մեր տարած հաղթանակներն ավելի բարձր և մեծ արձագանք ստացած նվաճումներ են: Կարծես ստացվում է այնպես, որ մեր թիմը հիմնականում ավելի լավ է տրամադրվում շախմատային մեծ ստուգատեսներին: Ուզում եմ ասել, որ ամեն դեպքում, Եվրոպայի առաջնությունը զիջում է մյուս մրցաշարերին: Կարծես միայն ստիմուլը չի բավարարում: Պարզապես աշխարհի և օլիմպիադաների չեմպիոններին դժվար է խաղալ Եվրոպայի առաջնությունում: Իհարկե, այդ առաջնությունն էլ թույլ չէ, բայց զիջում է աշխարհի առաջնությանն ու օլիմպիադային: Ամեն դեպքում, մենք կաշխատենք այդ հաղթանակը ևս տոնել:

-Դուք, որպես թիմի անդամ, ի՞նչ եք կարծում` մեր թիմին կհաջողվի՞ պահպանել չեմպիոնի կոչումը:

-Դժվար է կանխագուշակել: Միշտ էլ շատ դժվար է նման խոշոր մրցաշարերում կրկին լավագույնը լինել: Եթե օբեյկտիվ լինենք, ապա մեր թիմը վարկանիշով երբեք առաջին տեղում չի լինում: Միշտ Ռուսաստան է լինում կամ էլ` մեկ այլ թիմ: Սակայն, կարծում եմ, որ լավագույն եռյակում հայտնվելն էլ բավարար արդյունք է: Եվ մենք պետք է աշխատենք միշտ լավագույն եռյակում լինել, իհարկե, առաջին հորիզոնականը միշտ էլ ցանկալի է, բայց շատ մանրուքներ կան, և նայած, թե ինչ մարզավիճակում կլինի թիմը: Ամեն ինչ կախված է մեզանից յուրաքանչյուրի խաղից: Եվ, որ ամենակարևորն է, և ես միշտ շեշտում եմ` հաջողություն է հարկավոր, այլապես, առաջին հորիզոնականում դժվար կհայտնվենք: Դու կարող ես մյուսներից ավելի ուժեղ լինել, սակայն հաջողությունը միշտ էլ պետք է: Ամեն դեպքում, մենք կաշխատենք աշխարհի առաջնությունում հնարավոր ամեն ինչ անել:

-Որպես հավաքականի ամենաավագ անդամ, չեք կարծո՞ւմ, որ այս երկու մեծ առաջնությունների միջև ընկած մեկ շաբաթը պարզապես բավարար չէ հանգստի համար:

-Իհարկե բավարար չէ: Դժվարանում եմ ասել, թե ինչու է ՖԻԴԵ-ն նման որոշում կայացրել: Նախընտրելի կլիներ, եթե հանգստի համար գոնե երկու շաբաթ հատկացվեր: Մեզ համար հատկապես դժվար կլինի, քանի որ մենք նույն կազմով ենք հանդես գալու: Իմ կարծիքով ճիշտ կլիներ, որ Եվրոպայի առաջնությունում հանդես գար մեր երիտասարդական թիմը, իսկ մենք կենտրոնանայինք աշխարհի առաջնության վրա: Ցավոք, բոլոր թիմերը նույն վիճակում չեն: Օրինակ, Ռուսաստանը, ինչքանով ես տեղյակ եմ, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում տարբեր կազմերով է հանդես գալու: Կրկնում եմ, որ դժվար է լինելու նույն կազմով հանդես գալը: Գիտակցելով այս ամենը` պետք է հավաքենք մեր ուժերը և ոչ միայն պարզապես դիմանանք, այլ անպայման ուրախացնենք մեր երկրպագուներին:

-Այսօր շախմատային աշխարհի ուշադրությունն Անանդ-Կարլսեն մրցամարտի վրա է, Ձեր կարծիքով` կհաղթի Անանդի փո՞րձը, թե՞ Կարլսենի երիտասարդությունը:

-Ես որևէ կասկած չունեմ, որ Մագնուսը կդառնա աշխարհի չեմպիոն: Վստահ եմ, որ նա այժմ այնպիսի մարզավիճակում է, որ շատ է գերազանցում մրցակցին: Այնպես որ, եթե ամեն ինչ հարթ անցնի, ապա Կարլսենն անպայման կդառնա աշխարհի չեմպիոն:

-Ձեր տղաները ևս զբաղվում են շախմատով, դպրոցում ուսումնասիրում են «Շախմատ» առարկան: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Վստահ եմ, որ «Շախմատ» առարկան վնաս չի բերի երեխաներին: Ավելին, այն զարգացնում է երեխաների տրամաբանությունը: Իհարկե, պրոֆեսիոնալ շախմատիստ միայն դպրոցում լավ սովորելով չես դառնա: Ամեն դեպքում, այն շատ օգտակար է: Գուցե, և հենց դպրոցում շատ սիրելով այդ առարկան, հետագայում ևս կշարունակեն զբաղվել շախմատով:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Բաժին

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Սպորտ

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Սպորտ

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Սպորտ

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Սպորտ

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սպորտ

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Սպորտ

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում

Սպորտ

Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում

«Օլիմպիականները. Փարիզ-2024». այս Օլիմպիական խաղերն ապացույցն են նրա, որ ես պատրաստ եմ. Էլմիրա Կարապետյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». այս Օլիմպիական խաղերն ապացույցն են նրա, որ ես պատրաստ եմ. Էլմիրա Կարապետյան

Եվրո-2024. Խմբային փուլի արգելքը հաղթահարեցին նաև Իսպանիան և Իտալիան

Սպորտ

Եվրո-2024. Խմբային փուլի արգելքը հաղթահարեցին նաև Իսպանիան և Իտալիան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում