Միջազգային

Սիրիայի իշխանությունները մեծ գումար կվճարեն օտարերկրացի վարձկաններին բռնելու համար

1 րոպեի ընթերցում

Սիրիայի իշխանությունները մեծ գումար կվճարեն օտարերկրացի վարձկաններին բռնելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունները հոկտեմբերի 25-ին հայտարարել են, որ պատրաստ են խոշոր գումար վճարել բոլոր նրանց, ովքեր կօգնեն գտնել արտասահմանցի վարձկանների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իշխանությունները պատրաստակամություն են հայտնել պարգևատրել 500 հազար սիրիական լիրայով այն անձնանց, ովքեր օգնություն կցուցաբերեն ընդդիմության կողմից ներկայացող վարձկաններին գտնելու հարցում:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանության դեմ պայքարում են ավելի քան 80 երկրների զինյալներ:

Սիրիայի իշխանությունները բազմիցս հանդես են եկել պահանջով, որպեսզի դադարեցվի Սիրիայում կռվող օտարերկրյա զինյալների զինումը և ֆինանսավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում