Միջազգային

Դամասկոսի բնակելի թաղամասում հրասանդներ են ընկել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի բնակելի թաղամասում հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Միդան շրջանում հոմտեմբերի 14-ին մի քանի հրասանդներ են ընկել, որոնց պայթյունի հետևանքով ութ քաղաքացիներ են վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, երեք հրասանդներ ընկել են ալ Կաա մզկիթի մերձակայքում: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել մերձակայքում կայանված մեքենաները: Եվս մեկ ական ընկել է Աաբասիին բնակելի շրջանում: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն եղել:

Բախումները զինյալների դեմ շարունամվում են Սիրիայի տարբեր շրջաններում: Կառավարական ուժերը Հալեպի Քալլասա, Բուսթան ալ Կասր, Բանի Զեյդ թաղամասերում մեծ թվով զինյալներ են սպանել, կանխել են նրանց մուտքը Սալահ ադ Դին թաղամաս:

Լաթաքիայի Այն Այիսի գյուղում բախումների ժամանակ 19 զինյալ է սպանվել, ոչնչացվել են զինյալներին պատկանող զենքերով լի 11մեքեաներ:

ՄԱԿ-ի տվյալներով` 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում