Միջազգային

Սիրիական Իդլեբում տեղի ունեցած պայթյունից երկու տասնյակ մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սիրիական Իդլեբում տեղի ունեցած պայթյունից երկու տասնյակ մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հոկտեմբերի 14-ի առավոտյան ականապատ մեքենա է պայթել Իդլեբի շրջանի Դրիքուշ գյուղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունը տեղի է ունեցել շուկայի կենտրոնում, որի հետևանքով, նախնական տեղեկություններով, 20 մարդ է զոհվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումն իր վրա է վերցրել հոկտեմբերի 13-ի երեկոյան Օմայան հրապարակում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: Կայքի տեղեկացմամբ` Դարաայի շրջանում կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով 13 մարդ է զոհվել:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ կառավարական ուժերը բնակիչների հետ համագործակցության արդյունքում կարողացել են վերականգնել Համայի Բարղուսիա գյուղի կայությունն ու անվտանգությունը: Տեղի ունեցած բախումների ժամանակ զինյալների թաքստոցներ են ոչնչացվել:

ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում