Միջազգային

Դամասկոսի կենտրոնում ուժգին պայթյուններ են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի կենտրոնում ուժգին պայթյուններ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Օմայան հրապարակի մոտ հոկտեմբերի 13-ի երեկոյան պայթյուններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սիրիական հեռուստատեսությամբ հայտարարվել է, որ երկու ականապատ մեքենա պայթել է Օմայան հրարապարում՝ Մզզեի ճանապարհին՝ հեռուստատեսության շենքի մերձակայքում: Միևնույն ժամանակ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է, որ մեքենաները պայթեցրել են մահապարտ-ահաբեկիչները: Հեռուստատեսությամբ ցուցադրվել է մահապարտ-ահաբեկչի դիակը, տեղեկություններ կան նաև, որ վիրավորվել է այդ ժամանակ Օմայան հրապարակում գտնվող երկու քաղաքացի: ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ նյութական վնասներ են կրել հեռուստատեսության և ռադիոյի շենքը, բարեբախտաբար, առանց մարդկային վնասների:

Անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ յուրաքանչյուր մեքենայի մեջ 100 կիլոգրամ կշռող պայթուցիկ սարքավորում է եղել:

Ավելի վաղ հոկտեմբերի 11-ին ուժգին պայթյուններ էին տեղի ունեցել Դամասկոսի Ջարամանա թաղամասում, որոնց հետևանքով տասնյակից ավելի մարդ էր զոհվել:

ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում