Միջազգային

Դամասկոսում հայ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի «Տար Աս Սալամ» դպրոցի մերձակայքում հոկտեմբերի 12-ի առավոտյան հրասանդ է ընկել, որի հետևանքով հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դամասկոսաբնակ մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը: Նա նշեց նաեւ, որ զոհվածը դամասկոսահայ Նշան Մելիքյանն է: Հրասանդի բեկորն ընկել է նրան պատկանող ակնոցի խանութի վրա: «Ռումբն ընկել է Աբու Ռումանե շրջանի ֆրանսիական դպրոցի դիմաց: Ռումբի ընկնելու պահին Նշան Մելիքյանը գտնվում էր իր խանութի առջև»,-տեղեկացրեց Էլմաջյանը:Նշան Մելիքյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցուց:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին, հրասանդներ էին ընկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասի վրա: Տեղի ունեցած պայթյունների հետևանքով բարեբախտաբար հայեր չէին տուժել:Հայտնի է, որ Ջարամանայում մեծ թվով հայեր են բնակվում. շուրջ 250 ընտանիք:

ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում