Միջազգային

Ջարամանայում տեղի ունեցած պայթյուններից հայեր չեն տուժել

2 րոպեի ընթերցում

Ջարամանայում տեղի ունեցած պայթյուններից հայեր չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ջարամանա թաղամասում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով, նախնական տեղեկություններով, հայեր չեն տուժել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ զոհերի թվում ինքնությունը չբացահայտված դիակներ կան: Նրա խոսքով` վիրավորների մեջ հայեր չկան:Էլմաջյանը նաև տեղեկացրեց, որ յոթ ռումբեր են ընկել թաղամասի վրա, որոնցից մի քանիսն ընկել են Ջարամանայի մուտքի մոտ, որն ամենամարդաշատ վայրն է:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Ջարամանայում տեղի ունեցած պայթյուններից 11 մարդ զոհվել է և վիրավորվել ավելի քան 23-ը: Կայքի տեղեկացմամբ` երեք հրասանդներ ընկել են Ջարամանա Մոլի մոտ, իսկ չորրորդը՝ հիվանդանոցի: Տեղի ունեցած պայթյուններից նյութական մեծ վնասներ են կրել մերձակայքում գտնվող մեքենաները և շինությունները:Հայտնի է, որ Ջարամանայում մեծ թվով հայեր են բնակվում. շուրջ 250 ընտանիք:

ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում