Զինյալները պայթեցրել են Հոմսի նավթամշակման գործարանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Հոմս քաղաքում հոտկեբերի 10-ին զինյալները զինված հարձակում են իրականացրել նավթի վերամշակման գործարանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հրթիռներից մեկն ընկել է գործարանի վրա, որի հետևանքով խլացնող պայթյուն է տեղի ունեցել և մեծ հրդեհ: Այս մասին տեղեկություն է հաղորդել գործարանի տնօրեն Աքրամ Սուլթանը: Դեպքից անմիջապես հետո քաղաքի հրշեջ մեքենաները մեկնել են դեպքի վայր՝ կանխելով հրդեհի տարածումը: Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում պայթյունի հետևանքով զոհերի մասին:
Գործարանի տնօրեն Աքրամ Սուլթանը նշել է, որ մեկ տարվա ընթացքում սա ութերորդ հարձակումն է գործարանի վրա, և, չնայած այդ ամենին, գործարանը կշարունակի աշխատել: