Միջազգային

Սիրիական բանակը հաջողությունների է հասել Դամասկոսի Բրզե թաղամասում

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը հաջողությունների է հասել Դամասկոսի Բրզե թաղամասում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հաջողություններ գրանցել զինյալների դեմ պայքարում: Դամասկոսի մերձակայքում գտնվող Բրզե թաղամասում կռվող «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման բոլոր զինյալները սպանվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կառավարական ուժերը կանխել են զինյալների ներխուժումը Հալեպ, ոչնչացվել են նրանց զենքերը: Նրանք լուրջ կորուստներ են կրել նաև Ջոբար թաղամասում, Արաբին և Դումա գյուղերում:

Լաթաքիայի գյուղերում հոկտեմբերի 3-ին Սիրիայի կառավարական ուժերը ոչնչացրել են զինյալների շարասյունը, որոնք մեծ քանակությամբ հրթիռներ էին տեղափոխում: Ալ Ֆարլակ գյուղի մոտ կառավարական ուժերը հրթիռներ են ոչնչաացրել, որոնք պատկանում էին «Ալ Քաիդա»-ին: Դամասկոսի արվարձաններում զինվորներին հաջողվել է ոչնչացնել մի քանի ռազմական հենակետ: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկանցում է, որ, բացի այդ, Յարբուդի շրջանում ոչնչացվել են «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորման 30 զինյալներ, որոնց մեծամասնությունը օտարերկրացիներ էին:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում