Միջազգային

Վերջին օրերի ընթացքում Հալեպում մեծ փոփոխություններ չեն գրանցվել

2 րոպեի ընթերցում

Վերջին օրերի ընթացքում Հալեպում մեծ փոփոխություններ չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում վերջին մի քանի օրերի ընթացքում իրավիճակի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը՝ ավելացնելով, որ չնայած դրան, մերթընդմերթ հրասանդային պայթյուններ են տեղի ունենում քաղաքի տարբեր, այդ թվում` հայկական թաղամասերում: Աղբյուրի տեղեկացմամբ` հայկական համայնքի առօրյան նույնն է, մարդկային կորուստներ վերջին շրջանում չեն գրանցվել, սակայն պտահական պայթյուններից երբեմն վնասվում են հայապատկան շինություններ: Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, ապա աղբյուրը նշեց, որ դրա մատակարարումն անկանոն է, օրվա ընթացքում մի քանի ժամ է լինում, իսկ համացանցը դեռ չի վերականգվել: Բացի այդ, հացի տագնապը փոքր-ինչ նվազել է, երկար հերթեր այլևս չեն գոյանում:

Անդրադառնալով մոտ երկու շաբաթ առաջ առևանգված երեք հայ երիտասարդների խնդրին` աղբյուրը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում նրանց ազատ արձակելու ուղղությամբ, սակայն դեռ հաջողություններ չեն գրանցվել:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Բացի այդ, զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում