Միջազգային

Դամասկոսում Չինաստանի դեսպանատան մոտ ական է ընկել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում Չինաստանի դեսպանատան մոտ ական է ընկել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում սեպտմբերի 30-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել են Սիրիայի անվտանգության աղբյուրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ականն ընկել է Չինաստանի դեսպանատան մոտ Թիշրին այգում, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել, իսկ շրջակա միջավայրը նյութական վնասներ է կրել:

Բացի դրանից, մահապարտ-ահաբեկիչը ականապատ մեքենան պայթեցրել է Դամասկոսի հարավում գտնվող Շիբանի գյուղում: Կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը դեռ չի նշվում:

Սիրիայի բանակի սորաբաժանումներից մեկը Դեր Զորի Պորտ Սայիդ փողոցում բախումներ է ունեցել զինյալների հետ, ինչի հետևանքով զինյալները մեծ կորուստներ են կրել: Տասնյակից ավելի զինյալներ սպանվել են, կան նաև վիրավորներ, իսկ նրանց զենքերն առգրավվել են: Դեր Զորի Զիբան գյուղում նավթ գողանալու պատճառով բախումներ է սկսվել երկու զինված խմբավորումների միջև, որի հետևանքով նրանցից շատերը սպանվել են, այրվել է շուրջ 300 գազի և նավթի տարա:

Ավելի վաղ պայթյուններ էին տեղի ունեցել Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում