Միջազգային

Ռակկայում իսլամիստները հանել են հայկական եկեղեցու գմբեթի խաչը և այն փոխարինել իրենց կազմակերպության դրոշով

2 րոպեի ընթերցում

Ռակկայում իսլամիստները հանել են հայկական եկեղեցու գմբեթի խաչը և այն փոխարինել իրենց կազմակերպության դրոշով

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային սահմանակից սիրիական Ռակկա քաղաքում հայկական ոճով կառուցված եկեղեցին թալանվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դամասկոսաբնակ մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ բացի հայերից, այդ եկեղեցում աղոթում էին նաև արաբ քրիստոնյաներ: Էլմաջյանի խոսքով` սեպտեմբերի 26-ին «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապված «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած «Դաիշ» խմբավորման անդամները հանել են եկեղեցու գմբեթի խաչը և փոխարենը իրենց կազմակերպության սև դրոշն են դրել: Եկեղեցին նյութական վնասներ է կրել:

«Արմենպրես»-ը հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացավ նաև, որ թալանված եկեղեցին հայ Կաթողիկե Նահատակաց եկեղեցին է, որը գտնվում է Հալեպից 160 կիլոմետր արևելք գտնվող Ռակկա քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ:Բացի դրանից, գիշերը Ռակկայում բնակիչները փորձել են վերականգնել իսլամիստների կողմից տապալված խաչը:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ են ավերվել: Վերջերս ռմբակոծության էր ենթարկվել Դամասկոսի հայ Կաթողիկեառաջնորդարանը, վնասներ էին կրել նաեւ հայկական վարժարանների շենքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում