Միջազգային

Հալեպի հայկական թաղամասում մի քանի ականներ են ընկել

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական թաղամասում մի քանի ականներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում սեպտեմբերի 26-ին մի քանի ականներ են ընկել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ ականները ցնցել են թաղամասը՝ ահ ու սարսափ տարածելով բնակիների շրջանում. բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել: Ինչ վերաբերում է քաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին, աղբյուրը նշեց, որ պայթյուններ մեթընդմերթ տեղի են ունենում քաղաքի տարբեր թաղամասերում:

Անդրադառնալով հացի խնդրին՝ աղբյուրը նշեց, որ 2-3 օր է հացի փռերը սկսել են ավելի լավ աշխատել, և արդեն հացի հերթեր չեն գոյանում: Արդեն մի քանի օր է, մեկ կիլոգրամ հացը 150-200 սիրիական լիրա արժի, մինչդեռ մեկ շաբաթ առաջ հացի գինը 300 լիրայի էր հասել:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում