Միջազգային

Դամասկոսի մերձակայքում պայթյունները մի քանի մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի մերձակայքում պայթյունները մի քանի մարդու կյանք են խլել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Թադամուն թաղամասում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք քաղաքացի է զոհվել, վիրավորվել է 11 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մահապարտ-ահաբեկիչը ականապատ մեքենանպայթեցրել է Նասրին փողոցում, որի հետևանքով բացի մարդկային վնասներից տեղանքում գտնվո շինություննեն ու մեքենաները ևս նյութական մեծ վնասներ են կրել, այդ թվում` 15-ից ավելի բնակելի շինություններ և 10-ից ավելի մեքենաներ: Հատկանշական է, որ պայթյունը տեղի է ունեցել մարդաշատ վայրում:

Դամասկոսի Կատիֆա շրջանի Այն աթ Թինա գյուղում ականի ընկնելու հետևանքով ևս երեք քաղաքացի է զոհվել: Ոստիկանությունը տեղեկացնում է ևս մեկ դեպքի մասին, ըստ որի, չորս ական է ընկել Աաբասիին և Զաբլատանի թաղամասերում, ինչի հետևանքով տասը քաղաքացի վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում