Մեծ Եղեռնը վերապրած հայազգի Ժաննա դ'Արկին` Ավրորա Մարդիգանյանին նվիրված գեղաթերթիկը դրվեց շրջանառության մեջ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մեծ Եղեռնը վերապրած Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ այսօր թանգարանի օրացույցի համար հատուկ օր է, որով ազդարարվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ նոր ավանդույթի մեկնարկը: «Մենք մեր թանգարանի նախասրահում կազմակերպելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ փոստային թողարկումների մարման արարողություններ: Այսօր մեկնարկն է այս շարքի, որը չազափանց կարեւոր է»,- ասաց Դեմոյանը: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության թեմատիկայի փոստային թողարկումները կարևոր են դաստիարակչական առումով, քանի պատմության այս դրվագը և բոլոր հերոսներին պետք է հիշատակել:

«Ներքին լսարանի համար նման բովանդակության փոստային թողարկումների ներկայացումը շատ կարևոր է: Մյուս կետը` արտաքին լսարանն է, և այս կերպ մենք նաև արտաքին լսարանին տալիս ենք գլխավոր ուղերձները` ամփոփված այս փոքրիկ դրոշմանիշների մեջ»,- ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը: Նա վստահություն հայտնեց, որ այս կրիչները` ինքնության, մշակութային ժառանգության, հիշողության կրիչներ են և արտաքին լսարանին ներկայանալու հետաքրքիր ձևաչափ: Դեմոյանը ընդգծեց, որ մեկնարկած շարքը շարունակական է լինելու: 2013 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «Հայփոստ»-ը թողարկել է երեք դրոշմանիշներ` նվիրված գերմանացի աստվածաբան եւ հայասեր Յոհաննես Լեփսիուսին, անգլիացի դիվանագետ Ջեյմս Բրայսին եւ Մեծ Եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանին, ով հրաշքով է փրկվել ցեղասապանության արհավիրքներից:

Ցեղասպանության ականատեսը մեծ դեր է խաղացել իր սեփական հուշագրության ստեղծման գործում: 1918 թվականին Մարդիգանյանի պատումի հիման վրա Հոլիվուդում նկարահանված «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը բերագործական նպատակով ցուցադրվել է բազմաթիվ երկրներում: Ականատեսի առաջին, 1918 թվականին Նյութ Յորքում անգլերենով լույս տեսած փաստավավերագրական հուշագրության մեջ հեղինակ Մարդիգանյանը պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին և երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվել են իր աչքերի առջև, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում: Գրքում նա պատմել է իր տեսած արյան խրախճանքների ու մադկային պատկերացումներից դուրս դաժանությունների մասին:

Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանին ԱՄՆ-ում բնորոշել են որպես հայկական Ժաննա դ'Արկ, ով, վերապրելով երկու տարվա մղծավանջային սարսափները, հավատափոխ չեղավ, և, փախչելով թուրք Քեմալ էֆենդիի հարեմից, երկար թափառումներից հետո, 1917 գարնան սկզբներին հասել է Էրզրում, այնտեղից անցել է Պետերբուրգ, ապա ԱՄՆ, Նյու Յորք, ուր և բնակություն է հաստատել:

Մարման արորողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները:

Գեղաթերթիկում պարկերված է ԱՄՆ-ում 1918 թվականներին նկարահանված և 1919 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրված «Հոշոտված Հայաստան» գեղարվեստական ֆիլմի աֆիշը, ինչպես նաև` ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների նկարներ:

Հայերեն English Русский

Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Wildberries-ը մեկնաբանել է վաճառողների միջնորդավճարների մասին մամուլում տարածված տեղեկությունը

Երևանի կենտրոնում գործող հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են խախտումներ

ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար

Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում. Idram&IDBank

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Սիմոն Աբգարյանը

ԵՄ-ն նախատեսում է առանց մաքսատուրքի ընդունել Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքներ. Փաշինյան

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Երևանում տեղադրվեց իսպանացի քանդակագործի հետաքրքիր և ժամանակակից արվեստը ներկայացնող կոմպոզիցիան