Միջազգային

Հալեպում երկու հայ է առևանգվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում երկու հայ է առևանգվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում մի քանի օր առաջ երկու հայ է առևանգվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Սիրիահայերի անվտանգության միության ֆեյսբուքյան էջից: Առևանգումը տեղի է ունեցել Բաբի ճանապարհին, և հայտնի է, որ առևանգվածները հայր և որդի` 73-ամյա Վանես և 50-ամյա Մինաս Լևոնյաններն են: Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ ևս երեք հայ երիտասարդներ են առևանգվել:

Հալեպում սովորական են դարձել քաղաքացիների առևանգումները, քաղաքից դուրս գալը չափազանց վտանգավոր է դարձել:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում  է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, որոշ հայեր շարունակում են առևանգված մնալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում