Միջազգային

Դամասկոսի Թարգմանչաց ճեմարանում տեղի է ունեցել հայ աշակերտների առաջին զանգի արարողություն

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի Թարգմանչաց ճեմարանում տեղի է ունեցել հայ աշակերտների առաջին զանգի արարողություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող ազգային սուրբ Թարգմանչաց ճեմարանում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել առաջին զանգի արարողություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դամասկոսաբնակ մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ արարողությունը տեղի է ունեցել Դամասկոսի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Արամաշ Նալբանդյանի հանդիսապետությամբ: Հարյուրավոր աշակերտներ և ուսուցիչներ մասնակցել են գեղեցիկ արարողությանը: Հատկանշական է, որ դպրոցը և եկեղեցին օրեր առաջ ենթարկվել էին զինված ընդդիմադիրների կողմից իրականացված ռմբակոծության: Էլմաջյանն այդ առիթով նշեց, որ չնայած այդ ամենին` ապրելու և գոյատևելու կամքն ավելի ուժեղ է:

Ավելի վաղ սեպտեմբերի 17-ին Դամասկոսի հայ Կաթողիկե առաջնորդարանը ռմբակոծության էր ենթարկվել, որի հետևանքով շինության երրորդ հարկը նյութական մեծ վնասներ է կրել, բացի դրանից վնասվել էին մոտակայքում գտնվող Լույս և Փարոս վարժարանները: Բարեբախտաբար, ռմբակոծության հետևանքով տուժածներ չկային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում