ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի մոտակայքում զինված խմբավորումների կողմից 130 քրիստոնյաների, այդ թվում հայերի սպանության լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթից: Լուրը հերքվեց նաև Հալեպում բնակվող մեր հայրենակցի կողմից, ով չցանկացավ ներկայանալ:
charlesayoub.com կայքը ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Ալ Կաիդա» և «Ջաբհա ան Նուսրա»զինված խմբավորման անդամները գիշերը հարձակվել են Հալեպի թաղամասերում բնակվող քրիստոնյաների տների վրա, տարհանել բանկիչներին՝ տանելով դեպի մոտակա անտառը: Վայրագության հետևանքով սպանվել է 130 քրիստոնյա, այդ թվում՝ հայեր:Կայքը նաև տեղեկացնում է, որ այս կերպով Սիրիայից տարհանում են քրիստոնյաներին:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը: