Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցեվ մեկնել է Շիրակի մարզ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երկրի ղեկավարը ներկա գտնվեց Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, շրջեց ուսումնական հաստատությունում, ծանոթացավ իրականացված վերակառուցման աշխատանքներին, դիտեց սաների կատարմամբ համերգը, որից հետո խորհրդանշական ծառատունկ կատարեց դպրոցի բակում:

Լրագրողների հետ զրույցում նախագծի համաիրականացնող, Deep Purple խմբի մենակատար Իէն Գիլանը նշեց, որ դպրոցի բացմամբվերջապես իրենք հասան իրենց նախաձեռնության ավարտին:

«Երբ ես տեսա այս շենքը, աչքերս թրջվեցին, որովհետև սքանչելի, գեղեցիկ ու շատ լավ է ստացվել այս շենքը: Ես արդեն կարողանում եմ լսել երաժշտությունը: Ես այս այցելության ժամանակ անգամ չհասցրի հանդիպեմ աշակերտների հետ, բայց նախորդ անգամ, երբ այստեղ էի, շատ աշակերտների հանդիպեցի ու ծանոթացա նրանց հետ»,- պատմեց Գիլանը: Նրա խոսքով` այժմ մնում է գյումրեցիներն օգտագործեն եւ վայելեն դպրոցը: Երաժիշտը նկատեց, որ այսօր կարելի է ասել, որ աշխարհի հայացքներն ուղղված են դեպի այս դպրոցը: «Վստահ եմ` այստեղ կծնվեն վիրտուոզ երաժիշտներ: Դպրոցը բոլորի համար է, և բոլորը պետք է վայելեն երաժշտությունը»,- նշեց երաժիշտը:

Դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանընշեց, որ իրենցմոտ ընդունված է բարերարությունը, ինչի արդյունքում ավելի լավ սաներ, ավելի լավ կատարողներ են ակնկալում: «Անգամ տնակային պայմաններում էլ դպրոցի հաջողություններն ակնհայտ են»,- ասաց նա:

Դպրոցի տնօրենը հավաստիացրեց, որ առաջիկայում իրենք կշարունակեն համագործակցությունը համաշխարհային մեծության երաժիշտների հետ:

1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը ապաստանել էր երկաթե տնակներում, որտեղ երեխաները երաժշտական կրթություն էին ստանում մինչև 2013 թ.: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի կառուցմամբ իր տրամաբանական ավարտին կմոտենա 1989 թ. մեկնարկած Roch Aid Armenia նախագիծը: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիսանց 24-ամյա Ջոն Դին Լոնդոնում նախաձեռնեց Roch Aid Armenia նախագիծը: Բրիտանացի աստղերը ձայնագրեցին Deep Purple-ի Smoke on the Water երգը և օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին: 2009 թվականին «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը որոշեց երախտագիտություն հայտնել Roch Aid Armenia-ի մասնակիցներին եւ կապ հաստատեց Ջոն Դիի հետ, քանի որ Ջոնն իր հերթին նախատեսում էր վերաթողարկել Smoke on the Water-ի ձայնագրությունը: Արդյունքում իրականացվեց Armenia Greatful 2 Rock համատեղնախագիծը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրհաջորդիվ կայցելի«Արագած» ճեմադպրոց, որտեղ նրան կներկայացնեն փողոցի հիմնանորոգման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Սարգսյանը Գյումրիում կայցելի նաեւ «Խաչքարերի պուրակ», որտեղ անցկացվում է«Արհեստների եւ արվեստների փառատոնը», այնուհետեև Վարդանանց հրապարակում կդիտի «Գյումրին 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 19-22-ն անցկացվող «Արտ էքսպո» 1-ին միջազգային ցուցահանդեսը:

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը