Հայաշատ Հալեպն արդեն մի քանի օր զրկված է էլեկտրականությունից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպն արդեն 3-4 օր հոսանքազրկված է, օրվա ընթացքում հազիվ մեկ-երկու ժամ է լինում էլեկտրականություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրից: Նույն աղբյուրը նաև նշեց, որ «բանտարկված» վիճակ է, քանի որ հեռախոսակապն անկանոն է գործում, իսկ համացացն արդեն մեկ ամիս է` անջատված է:

Հալեպի կենտրոնական թաղամասերում բախումներ չկան, սակայն դրան հակառակ` ծայրամասերում կրակոցները, պայթյունները հաճախակի են դարձել, ինչի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը բավական մեծ է: Մեծ դժվարություն է մթերքներ ձեռք բերելը, այն էլ` շատ թանկ գներով: Իշխանությունները փորձում են ամեն ինչ անել իրավիճակը հնարավորինս կայուն պահելու և վերահսկելու համար:

Ինչ վերաբերում է համացանցում հայտնված տեղեկությանը, որ Հալեպի մոտակայքում «Ալ Կաիդա»-ի և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումների կողմից 130 քրիստոնյաներ են սպանվել, այդ թվում նաև հայեր, մեր աղբյուրը չհաստատեց լուրը:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը