Միջազգային

Դամասկոսի հայ Կաթողիկե առաջնորդարանի ռմբակոծությունից հայեր չեն տուժել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի հայ Կաթողիկե առաջնորդարանի ռմբակոծությունից հայեր չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի հայ Կաթողիկե առաջնորդարանը սեպտեմբերի 17-ին ռմբակոծության է ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դամասկոսաբնակ մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ շինության երրորդ հարկը նյութական մեծ վնասներ է կրել, բացի դրանից, վնասվել են մոտակայքում գտնվող Լույս և Փարոս վարժարանները:Էլմաջյանը նաև տեղեկացրեց, որ տեղի ունեցածից բարեբախտաբար զոհեր չկան: Սակայն մոտակա արաբական թաղամասերը ևս ռմբակոծվել են, որի հետևանքով հինգ մարդ է զոոհվել: Զոհվածների մեջ հայեր չկան:Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող այսօրվա իրավիճակին, Էլմաջյանը նշեց, որ բախումները շարունակվում են Ջոբար և Բրզե թաղամասերում, իսկ կենտրոնական թաղամասերում իրավիճակը հանգիստ է:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:

Առաջնորդարանի եւ եկեղեցու լուսանկարները` «Ազատ-Հայ» կայքէջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում