Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի գործած սխրանքի 70-ամյակը կնշվի տոնական միջոցառմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 17-ին Երեւանի թիվ 74 դպրոցում  կկայանա տոնական տողան` նվիրված Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի գործած սխրանքի 70-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Լիանա Ազոյանը, տողանին ներկա կգտնվի նաև Հունան Ավետիսյանի անվան հիմնադրամի Նովոռոսիյսկից ժամանած պատվիրակությունը, վետերաններ:

Պատմական օրվա շրջանակում Ավետիսյանի անվան հուշամեդալներ կհանձնվեն նաեւ 89-րդ Թամանյան դիվիզիայի վետերաններին:

Հունան Ավետիսյանի անվան հիմնադրամը Ռուսաստանում իր գործունեությունը սկսել է 2009 թվականին: Հիմնադրամի գործունության հիմնական նպատակն է Հայրենական մեծ պատերազմի հերոսների եւ մասնակիցների հուշարձանների վերականգնումը, ինչպես նաեւ երիտասարդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիրակելը:  

Հունան Ավետիսյանը Հայրենական մեծ պատերազմի (1941–45թթ.) ժամանակ կրծքով փակել է թշնամու դզօտի գնդացրի հրակնատը և ապահովել գրոհի հաջողությունը: Այդ սխրագործության համար նրան հետմահու շնորհվել է  Խորհրդային Միության հերոսի կոչում:

Հայերեն English Русский

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԲՀԿ-ն ԿԸՀ է դիմել իր ստացած քվեների հետ կապված անճշտությունների հարցով

Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Վահագն Խաչատուրյան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 08/06/26

Ասիական ինդեքսներ - 08/06/26

Թուրքիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում. Հաքան Ֆիդան