Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը Սիրայի հարցով դիմել է G 20-ի պետություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը դիմում է հղել G 20-ի ժողովի մասնակից պետություններին՝ խնդրելով ուշադրություն կենտրոնում պահել Սիրիայում ապրող հայ համայնքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը և Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը իրենց մտահոգությունն են հայտնել Սիրիայում մարդասիրական ճգնաժամի առնչությամբ և կոչ արել G- 20-ի ժողովի մասնակից պետություններին ականջալուր լինել Սիրիայի խաղաղ բնակչությանը։ «Սիրիայում մարդասիրական ճգնաժամը մտնում է մի նոր վճռական փուլ, որտեղ ակնհայտ է դառնում, որ կողմերը հաշվի չեն առել եւ հաշվի չեն առնում Սիրիայի ժողովրդի, Սիրիայում ապրող փոքրամասնությունների եւ բնիկ ժողովուրդների անվտանգության, ֆիզիկական գոյության նվազագույն իրավունքը, ինչպես նաեւ նրանց ապագա ունենալու եւ զարգանալու նույնքան բնական իրավունքը:

Կրկին հիշեցնենք, որ Կիլիկիայի եւ Արեւելյան տարածաշրջանի բնիկ հայ ժողովուրդը, որպես տարածաշրջանի քրիստոնյա ժողովուրդ, 20-րդ դարասկզբին արդեն իսկ մեկ անգամ ենթարկվել է ցեղասպանության ու բռնագաղթի: Ցեղասպանության եւ բռնագաղթի վտանգը կրկին կախվել է Սիրիայի ժողովրդի եւ Սիրիայում ապրող փոքրամասնությունների եւ բնիկների վրա, այդ թվում՝ Սիրիայի հայության:

Սիրիային հարվածելու ԱՄՆ Կոնգրեսի որոշումը հանգեցնելու է տարածաշրջանային նոր մարդասիրական ճգնաժամի, իր բոլոր ծանր հետեւանքներով, բոլոր կողմերի համար: Կարծում ենք, որ Սիրիայի հիմնախնդրի լուծումը Սիրիայի ժողովրդի եւ այնտեղ ապրող փոքրամասնությունների եւ բնիկների ապագան կապված է հստակ եւ փոխկապակցված իրավական, հասարակական - քաղաքական այն որոշումներից, որոնք կառուցվում են երկխոսության, այլ ոչ թե ռազմական առճակատման քայլերի վրա: Բոլոր այլ տեսակի գործողությունները էլ ավելի են վատթարացնելու իրավիճակը եւ ոչ միայն Միջին Արեւելքում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը մտահոգ է տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրադարձությունների բացասական զարգացման հեռանկարով, ինչը հիշեցնում է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայտնի սցենարները, որոնց պատճառով հայությունը ենթարկվեց ցեղասպանության եւ հայրենազրկվեց: Ուստի մենք մտահոգ ենք ոչ միայն Միջին Արեւելքում ապրող մեր հայրենակիցների անվտանգությամբ, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության խնդիրներով, որոնք ուղղակիորեն կապված են Միջին Արեւելքի ռազմա-քաղաքական զարգացումների հետ։ Սիրիայի հայության ապագան, մասնավորապես, նրա անվտանգության, կյանքի եւ գույքի իրավունքների պաշտպանության եւ մանավանդ բնօրրան հայրենիք վերադարձի եւ ինքնորոշման իրավունքի իրականացման մեջ է:», -գրված է դիմումի մեջ։

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2011 թվականի փետրվարի 4-ին հռչակեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմավորելու գործընթացի սկիզբը: Կառավարության վարչապետը Տիգրան Փաշաբեզյանն է։

Հայերեն English

ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը

Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռեզայիի և Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի թիվ 130 դպրոցում քննարկել են երեխաների իրավունքներին առնչվող հարցեր

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկը տրվել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի համերգով

Գևորգ Ղազարյանը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով

Աբու Դաբիի բանակցություններում կքննարկվեն հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային անվտանգության պարամետրերը. Լավրով